ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 12-ին Օռլանդոյի գեյ-ակումբներից մեկում տեղի ունեցած զանգվածային սպանության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել՝ կատարվածն անվանելով ահաբեկչություն: Նա նաև նշել է, որ ահաբեկչությունը և ատելության դրսևորումները երբեք չեն փոխի ամերիկացիներին:
Իր հերթին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել Օբամային կատարվածից հետո հրաժարական տալ՝ սպանությունն անվանելով ամենախոշոր ահաբեկչությունը 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո: Պատճառն այն է, որ Օբաման դեպքի մասին խոսելիս չի օգտագործել «Ծայրահեղական իսլամ» եզրույթը: Բացի դրանից, Թրամփի կարծիքով, նախագահական պայքարից պետք է հրաժարվի Հիլարի Քլինթոնը, եթե հրաժարվի օգտագործել վերոնշյալ եզրույթը:
Նշենք, որ Օբամային իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանը կիսում է ամերիկացիների ցավը: