Եվրախորհդրի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Եվրամիությունը պետք է դրսևորի և հանդուրժողականություն, և չհրաժարվի քննադատություններից:
Տուսկը խոսել է Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման մասին՝ նշելով, որ դա անթույլատրելի է: Սակայն միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիայի դերը շատ կարևոր է միգրացիոն ճգնաժամը կարգավորելու գործում:
Խոսելով Թուրքիայի համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին՝ Տուսկն ասել է, որ մինչև հոկտեմբեր ընթացող բանակցությունների ելքը կախված է Թուրքիայից, որը պետք է որոշ փոփոխություններ կատարի, սակայն բանակցային գործընթացում առաջընթաց է նկաատվում: