Հասարակություն Միջազգային 

Օբաման չի մասնակցի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին

analitik.am

Ինչպես հաղորդում է politrussia. com լրատվական կայքը, ԱՄն նախագահ Բարաք Օբաման չի ժամանի Մոսկվա՝ մասնակցելու երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 70-ամյա տարեդարձի հանդիսություններին:

Այդ մասին հայտնել է նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը՝ այսպիսով հավաստելով ամերիկյան չինովնիկների այս թեմային առնչվող ոչ պաշտոնական կարծիքը:

 

Նրա խոսքերով, այս որոշումը զարմանք չի առաջացնում, սակայն չնայած ուկրաինական ճգնաժամի առումով երկու երկրների տարաձայնություններին, ԱՄն-ը բարձր է գնահատում Ռուսաստանի ունեցած դերը պատերազմի հաղթանակի գործում:

 

Հիշեցնենք, որ ամերկյան նախագահը չէր մասնակցել նաեւ հաղթանակի 65-րդ տարեդարձին Մոսկվայում կազմակերպված միջոցառումներին:

 

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հրավեր էին ուղարկել մի շարք երկրների ղեկավարներին, որոնց մեծ մասը կժամանեն Մոսկվա: Նրանց թվում են Չինաստանի վարչապետ Սի Ցզինպինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, իսկ Լիտվիայի, Լատվիայի ու Էստոնիայի նախագահները հրաժարվել են ժամանել Մոսկվա:

 

 

 

Նույն շարքից