ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է Բելոռուսի կառավարության մի շարք անդամների և այլ անձնանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Օբամայի կողմից Կոնգրեսին ուղարկված փաստաթղթում նշվում է, որ վերոնշյալ անձնանց գործողությունները շարունակում են ոչ սովորական և արտակարգ սպառնալիք ստեղծել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար: Դրա համար էլ որոշում է կայացվել 2006 թվականի հունիսի 16-ից կիրառվող պատժամիջոցները շարունակել նաև 2016 թվականի հունիսի 16-ից հետո:
Օբաման երկարաձգել է բելոռուսցի չինովնիկների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները