Օռլանդոյում տեղի ունեցած զանգվածային սպանությունը չի ազդելու այն բաց ու հանդուրժողական քաղաքականության վրա, որը վարում է Գերմանիան, հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը:
«Մեր սրտերը տխուր են, որ մեկ մարդի ատելության պատճառով զոհվեց 50 մարդ: Սակայն մենք վստահ ենք, որ նույնիսկ այսպիսի ծանր հանցագործությունները չպետք է խանգարեն բաց ու հադուրժողական քաղաքականությանը, որ վարում է Գերմանիան»,-հայտարարել է Մերկելը, ով այս օրերին գտնվում է Չինաստանում և մասնակցում է գերմանա-չինական միջկառավարական խորհրդակցությանը:
Մերկելն իր ցավակցություններ են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, բոլոր զոհերի և վրավորների ընտանիքներին: