Չինաստանը առևտրային պատերազմ չի ցանկանում Եվրամիության հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը: Այս մասին Կեցյանը խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանկ:
Նշենք, որ Մերկելը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում, որտեղ մասնակցել է երկկողմ միջկառավարական խորհրդակցությունների:
«Չինաստանն արդեն կատարել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամկցելու պայմանները: Իսկ հիմա մյուս երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, որոնց մասով խոստումներ են տրվել: Մենք առևտրային պատերազմ չենք ուզում Եվրամիության հետ, քանի որ այն որևէ մեկին օգուտ չի բերելու»,-ասել է Կեցյանը
Իր հերթին Մերկելը հայտարարել է, որ կողմ է Չինաստանին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տալու համար տարվող բանակցությունները շարունակելուն: Նա նշել է, որ աջակցում է այդ որոշմանը սակայն, Չինաստանը դեռ աշխատելու տեղ ունի: