Երկուշաբթի օր երեկոյան Փարիզում Էյֆելյան աշտարակ ներկվելու է ԱՄՆ դրոշի գույներով՝ ի հիշատակ հունիսի 12-ին Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչության 50 զոհերի: Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ հղում անելով Փարիզի քաղաքապետին:
Փարիզի քաղաքապետը նաև իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին: