Գլխավոր Քաղաքականություն 

Հնարավոր է արդյո՞ք, որ Ռուսաստանի պահանջով Նժդեհի արձանը հանվի

analitik.am

Այսօր՝ հունիսիի 13-ին, խորհրդարանում ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Նժդեհի արձագանքի մասով ՌԴ արձագանքին, ասաց, որ դրա հետ կապված արդեն խոսել են՝ հորդորելով ռուսական կողմին ավելի մանրամասն ուսումնասիրել Նժդեհի կենսագրությունը և տեղեկանալ, թե ով է Նժդեհը հայերի համար. «Մենք արդեն նյութեր ենք պատրաստել, որպեսզի մեր ռուս գործընկերներն ավելի մանրամասն հասկանան Նժդեհի կենսդագրությանը և հասկանան, թե ով է նա հայ ժողովրդի համար»:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Ռուսաստանի պահանջով Նժդեհի արձանը հանվի, Բաղդասարյանն ասաց՝ ոչ, դա անհնար է:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՕՊ համաձայանգրին, ինչի դեմ այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել խորհրդարանի մոտ, պատգամավորն ասաց, որ այդ հարցը նույնիսկ օրակարգում չկա:

Նույն շարքից