Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ասադ Ռագիմովը խորհուրդ է տվել բաքվեցիներին անվտանգության միջոցներ ձեռնարկել՝ կապված հունիսի 17-19-ին կայանալիք Ֆորմուլա-1-ի մրցարշավի կայացման հետ:
Ռագիմովը նշել է, որ բոլիդների ճանապահին գտնվող խանութների տերերը պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի մեքենաների հզոր ձայնից ապակիները չկոտրվեն և այլ վնաս չհասցվի: Նա խորհուրդ է տվել օրինակ կպչուն ժապավենով խաչի տեսքով փակել լուսամուտները:
Հավելենք, որ Ադրբեջաննառաջին անգամ է ընդունում Ֆորմուլա-1-ը: