Մարսելում Եվրո-2016-ի Անգլիա-Ռուսաստան հանդիպումից առաջ անգլիացի երկրպագուների հետ բախված ռուսաստանցի երկրպագուները լավ պատրաստված մարտիկներ են եղել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը:
Նա նշել է, որ ոստիկանությունը որևէ ռուսաստանցի երկրպագուի բերման չի ենթարկել՝ հավելելով,որ դատարանի առաջ կանգնելու է 6 անգլիացի, 3 ֆրանսիացի և 1 ավստրիացի երկրպագու: