Գլխավոր Քաղաքականություն 

Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավորներն այսուհետ հատուկ կինֆորմացվեն որոշ հարցերի մասով

analitik.am

Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը այսօր՝ հունիսի 13-ին, ճեպազրույցի ժամանակ հայնել է, որ Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավորներին այսուհետ ինֆորմացիա կտրամադրվի Թուրքիա մուտք գործելու հետ կապված իրավիճակի մասով:

Շեֆերը նշել է, որ իրենք որոշումը կայացրել են ելնելով ԶԼՄ-ների տրամադրած այն ինֆորմացիայից, որի համաձայն վերոնշյալ պատգամավորների նկատմամբ Թուրքիայում մեղադրանքներ են առաջադրվել. «Մենք չգիտենք՝ երբ և ինչպես են թուրքական պաշտոնական դեմքերը քրեական գործեր հարուցելու այդ մեղադրանքների հիման վրա: Չգիտենք ու չենք կարող իմանալ: Ես միայն կարող եմ ասել, որ այդ պատգամավորներին գրավոր ինֆորմացիա է տրամադրվելու տիրող իրավիճակի մասին»:

Ավելի վաղ Spiegel -ը հայտնել էր, որ Գերմանիայի ԱԳՆ-ն թուրքական ծագում ունեցող գերմանացի պատգամավորներին խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիա մեկնելուց:

Նույն շարքից