Գլխավոր Հասարակություն 

Ինչ է ասել Նժդեհը ռուսների մասին. Ինչով է պայմանավորված ռուսական արձագանքը Նժդեհի արձանի մասով

analitik.am

Այսօր՝ հունիսի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով Նճդեհի արձանի մասով ռուսական արձագանքի մասին, ասաց, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել ՀՀ ԱԳՆ-ի արձագանք. «Ես ՝ ինքս, որպես ԱԺ փոխնախագահ պատասխանել եմ, և կարծում եմ, որ իմ պատասխանը շատ ամբողջական, «ատամով», տեղը տեղին պատասխան էր»:

Իսկ թե ինչով է պայմանավորված ռուսական կողմի նման արձագանքը, Շարմազանովը կարծիք հայտնեց, որ դա կապվածէ ոչ ամբողջական ինֆորմացիա ունենալու հետ. «Իմ պատասխան դրվել է համապատասխան պաշտոնյայի սեղանին: Ես ասել եմ, որ Նժդեհը մեր մեծագույն հերոսներից է, ինչպես Ալեքսնադր Նևսկին ռուս ժողովրդի համար: Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է մեծարի իր ազգային հերոսներին: Նժդեհը հակառուս չի եղել: Բոլոր նրանք, ովքեր փորձում են նրան այդպիսին ներկայացնել, չարաչար սսխալվում են: Նժդեհը շատ լավ, փայլուն հարաբերություններ է ունեցել ռուսական ինտիլիգեցիայի ներկայացուցիչների հետ: Նա մեկ տարի ուսանել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Նժդեհն առաջին աշխարհամարտի տարիներին ցարական բանակի մեջ մտնող հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարն էր, իսկ 1916 թվականին Գեորգևյան խաչի է արժանացել ռուսական ցարական հրամանատարության կողմից»:

Շարմազանովը նաև ասաց, որ Նժդեհը 1946-48 թվականին ստեղծած իր աշխատության մեջ, հայտնելով, թե ինչու ստեղծվեց ցեղակրոն շարժումը, ասում է, որ հայ ժողովրդի և ցեղակրոնի միակ դաշնակիցը մեծ ռուս ժողովուրդն է. «Նժդեհը հայամետ գործիչ է և իր ողջ կյանքը նվիրաբերել է  Հայաստանի ազատգրությանը, հզորությանը և անկախությանը»:

Նույն շարքից