Թուրքիան քննարկում է այն հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ի պատասխան գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուն: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրատտին Ջանիկլին:
Նա նշել է, որ թուրքական կողմը չի կարող անպատասխան թողնել կատարվածը և քայլեր են ձեռնարկվում Բունդեսթագի որոշումը չեղյալ համարելու ուղղությամբ, ինչպես նաև ուսումնասիրվում են քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել որպես պատասխան: