Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հիասթափված է այն հարաբերություններից, որոնք կան Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ ընտրվեց Բարաք Օբաման, այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
«Մենք հույսով լցվեցինք, երբ Օբաման նախագահ դառնալուց հետո հենց Թուրքիան ընտրեց որպես առաջին երկիր այցի համար, սակայն մեր սպասելիքները, ցավոք, չարդարացան»,-ասել է Էրդողանը, ում խոսքերով, Օբամայի օրոք երկու երկրերի տնտեսական և արտաքին քաղաքական համագործակցությունը միայն վատացել է:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա Էրդողանն ասել է, որ դրանք մինչև թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումը շատ բարձր մակարդակի վրա էին և հույս է հայտնել, որ մոտ ապագայում կրկին այդպես կլինի;