Գլխավոր Հասարակություն Ռազմական 

Ինչու են հետաձգվում Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման հարցի քննարկումները. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են մինչև սեպտեմբեր հետաձգել «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկումը ՀՀ Ազգային ժողովում: Ինչպես հայտնի է՝ այդ համաձայնագիրը դեռևս հունիսի 3-ին քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և դրական եզրակացությամբ ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: Սակայն վերջին` հունիսի 6-ից 9-ը տեղի ունեցած քառօրյայում այն այդպես էլ չքննարկվեց:

Թերթի տեղեկություններով՝ այն չի քննարկվելու նաև երեկվանից մեկնարկած ԱԺ արտահերթ նիստերի ժամանակ, և խորհրդարանն այդ փաստաթղթին կանդրադառնա սեպտեմբերին միայն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից