Գլխավոր Տնտեսություն 

Փաստորեն գյուղնախը կատաֆալկայի փոխարեն ավտոբուսի կմախք է կրճատելու. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը  գրում է. ««Գյուղատնտեսության նախարարը կկրճատի 1982 թվականի Կատաֆալկա» վերնագրով armtimes.com-ը կիրակի օրը հոդված Էր հրապարակել, որտեղ ներկայացրել Էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ծառայողական ավտոմեքենաների կրճատման վերաբերյալ կայքին ուղարկած հարցման պատասխանը։ Նախարարը նշել Էր, որ ՀՀ կառավարություն ներկայացվել Է առաջարկություն կրճատել նաև նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին, բաժնետիրական ընկերություններին և պետական հիմնարկներին պատկանող թվով 769 ծառայողական ավտոմեքենաներից 134-ը։ Նախարարության տրամադրած ցանկում ամենազարհուրելի կրճատումը նախատեսված Էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում։ Այստեղ պատրաստվում Էին կրճատել 1982 թվականի արտադրության Կատաֆալկա (հուղարկավորության մեքենա)։

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից armtimes.com-ին երեկ տեղեկացրին, որ իրականում սխալմամբ Է մեքենաների ցանկում գրվել «Կատաֆալկա», դրա փոխարեն պետք Է ավտոբուսի կմախք լիներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից