Հասարակություն 

Սոցցանցերում ինչպիսի՞ օգտատեր է Գալուստ Գրիգորիչը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սոցցանցերում ինչպիսի՞ օգտատեր է Գալուստ Գրիգորիչը։ «Նա որևէ սոցցանցում գրանցված չէ, որևէ էջ նրա անունով գրանցված չէ, և որևէ մեկը նրա էջը չի վարում»: Ինչո՞ւ: «Որովհետև ԱԺ-ն աշխատում է շատ հրապարակային, ու դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը: Օբամայից է՞լ եք բաց աշխատում. նա ՖԲ-ում էջ ունի: «Անհատական մոտեցման խնդիր է»: Պահպանողական-հետադիմակա՞ն եք։ «Չեմ համաձայնի Ձեր ասածի հետ. եթե սոցցանցում կա բարձրացված այնպիսի հարց, որն առնչվում է ԱԺ-ին և ԱԺ նախագահին, նա անպայման տեղեկացվում է»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից