Հասարակություն 

Կայացել է Քոչարյանի զարմուհի Իրինա Քոչարյանի հարսանիքը. Ով է ընտրյալը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական էլիտան հարսանքառատ «weekend» է ունեցել: Հունիսի 11-ին «Օջախ» ռեստորանային համալիրում կայացել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետ Իրինա Քոչարյանի հարսանիքը։ Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհին է, ԳԱԼԱՏԵԱ-ՄԵԴ էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր տնօրենը, Վալերի Քոչարյանի անվան հիմնադրամի հիմնադիր տնօրեններից։ Սա Իրինա Քոչարյանի երկրորդ ամուսնությունն է, առաջին ամուսնությունից նա երեք դուստր ունի։ Հարսանիքին հրավիրված են եղել ոչ միայն Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները, այլև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները։ Բիզնես-լեդիի ընտրյալը գործարար Արմեն Մանուկյանն է։

Հատկանշական է, որ հարսանիքից ընդամենը երկու օր հետո՝ հունիսի 13-ին, լրացավ Իրինա Քոչարյանի 40-ամյակը։ Մեր տեղեկություններով՝ հարսանիքը եղել է ղարաբաղյան ավանդույթներով և ժամանակակից մոտիվներով հագեցած։ Օրինակ՝ խորովածին փոխարինել է ժենգյալով հացը, իսկ տաշի-տուշիին էլ՝ ոչ ավանդական հայկական երաժշտությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից