«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզի արվարձանում ոստիկանի ընտանիքի վրա հարձակման պատասխանատվությունը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ահաբեկիչների գործողությունները լուսաբանող Amaq գործակալությանը:
Le Figaro-ն իր հերթին հայտնում է, որ հանցագործը ոստիկանների հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ հարում է ԻՊ-ին: Բացի դրանից, ականատեսները պատմում են, որ նա հարձակման ժամանակ բղավել է «Ալլահ Աքբար»:
Հավելենք, որ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 13-ին, սպանվել են ոստիկանը, վերջինիս կինը, իսկ օպերացիայի ժամանակ նաև հանցագործը: Սպանված ամուսինների 3-ամյա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: