Portland բրիտանական PR գործակալությունը կազմել է «փափուկ ուժի» չափանիշով 30 երկրների ցանկը: Նշենք, որ ցանկում գտնվում են այն երկրները, որոնք կարողանում են ազդել այլ երկրների վրա, սակայն դրա համար չեն օգտագործում փող կամ զենք, այլ դա անում են քաղաքացիական հասարակության արժեքներով և մշակույթով: Ցանկում առաջին անգամ հայատնվել է նաև Ռուսաստանը, որը 46,58 ինդեքսով զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը:
Իսկ ինչ վռրաբերում է առաջատարներին, ապա ցանկը գլխավորում է ԱՄՆ-ը՝ 77,96 ինդեքսով, երկրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան է՝ 75,97 ինդեքսով, իսկ եռյակը եզրափակում է Գերմանիան՝ 72,6 ինդեքսով: