Հասարակություն 

Ֆրանսիայում կատարված սպանությունը որակվել է որպես ահաբեկչություն

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ խորհրդակցությունից հետո հայտարարել է, որ Փարիզի արվարձանում ոստիկանի ընտանիքի վրա հարձակումն ահաբեկչություն է եղել:

Նման ինֆորմացիա ավելի վաղ հայտնել էր նաև Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը:

BFMTV-ն հայտնում է, որ հարձակվող 25-ամա Լարոսի Աբբալան ավելի վաղ ազատազրկման դատապարտված է եղել: 2013 թվականին նա բանտ էր ուղարկվել ահաբեկչական խմբավորման գործունեությանն աջակցելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին հանցագործը հարձակվել էր ոստիկանի ընտանիքի վրա, սպանել ամուսիններին, ապա սպանվել ոստիկանական օպերացիայի ժամանակ:

Նույն շարքից