Քաղաքական 

Ադրբեջանական կողմը ռազմական ագրեսիա է դրսևորել Արցախի դեմ

Այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽԽՎ-ում պարտավորություն են ստանձնել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, ուստի ապրիլյան պատերազմից հետո, երբ ադրբեջանը ակնհայտ կերպով չկատարեց իր միջազգային պարատվորությունը, պաշտոնական Երևանի չարած քայլերը մտահոգիչ են:

Պարոն Սաֆարյանը նշեց, որ Թալիշի դեպքերից հետո ինքը մի քանի փորձագետների հետ հանդիպել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ, և այդ հանդիպման ժամանակ վերջինիս առջև դրվել է Բաքվի գործողությունները հետաքննելու հարցը:

Քաղաքագետի խոսքերով, ավելի ուշ ՄԱԿ-ի պաշտոնյայի հետ պետք է հանդիպեին նաև հայաստանյան պաշտնյաները, և եթե մինչև հիմա որևէ քայլ չի արվել այդ ուղղությամբ, կարելի է ենթադրել, որ մեր իշխանությունները այդ հարց առաջ չեն էլ քաշել:

Բանախոսի պնդմամբ, ադրբեջանական կողմը ռազմական ագրեսիա է դրսևորել  Արցախի դեմ, տեղի են ունեցել միջազգային հումանիտար իրավունքի խախտումներ, որոնց համար կան համապատասխան  պատիժներ:

Սաֆարյանի կարծիքով հայկական կողմը պետք է մինչև այսօր արդեն մի քանի զեկույցներ  ունենար միջազգային կառույցներում՝ ներկայացներ մարդու իրավունքների խախտումները, որոնք թույլ տվեց ադրբեջանական կողմը, ինչը զսպող դեր կունենար: Իսկ դրա փոխարեն մեր արտաքին գործերի նախարարը բավարարվեց, ասելով՝ բոլորը իրենց մտքում գիտեն՝ ով է արել, ինչ է արել:

Նույն շարքից