Գլխավոր Տնտեսություն 

Հայաստանի հարկային մարմինները գործում են ԽՍՀՄ իրավապահների սկսբունքներով՝ ծեծուջարդով. Մարուքյան

analitik.am

Խորհրադային Միության հատկապես վերջին տարիներին իրավապահ մարմիններում մի պրակտիկա կար՝ մարդկանց վրա տոկոս էին դնում, որ այդքան հանցագործություն պետք է բացահայտվի: Դրա համար ել ոստիկանները գնում եին այսինչ թաղամաս, հանում նախկինում դատապարտվածների ցուցակները, մարդկանց տանում բաժանմունք, այնքան ծեծում, որ վերջիններս ասեն, թե իրենք էն արել: Այսօր՝ հունիսի 14-ին, խորհրդարանում հարկային նոր օրենսգքրի քննարկաման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ բնական է տանում էին ոչ թե օրինակ ռայկոմի քարտուղարի տղային, այլ՝ խեղճ ու կրակներին:

Պատգամավորի խոսքերով, այսօր նույնկերպ են գործելու իշխանությունները հարկային նոր օրենսգրքով, այսինքն դիմում են փոխաբերական իմաստով ծեծուջարդի:

Մարուքյանը նշեց, որ Հայաստանում ստվեր չկա,քանի որ ստվեր նշանակում է, չիմանալ թե որտեղ են փողեր,իսկ Հայաստանում բոլորն էլ գիտեն, թե որտեղ են այդ փողերը, ուղղակի համապատասխան մարմինները չեն գնում ու այսինչ մարդուց պահանջում դրանք. «Մեզ մոտ լավ էլ գիտեն, թե ինչը որտեղ է և հենց դրա հաշվին պետք է լրացներ»:

Մարուքյանն ասաց, որ այսօր Հայաստանում մնացել են սուպերհայրենասերները, ու հիմա էլ ընկել են այդ մարդկանց ետևից. «Դուք հասկանո՞ւմ եք մարդկանց ինչ վիճակի մեջ եք գցում: Այս հարկային օրենսգիրքը մենք տապալելու ենք, ովքեր եղան այս օրենսգրքի հետ, տապալվելու են, կամ էլ սա պետք է ետ տանեք»:

Նույն շարքից