Հասարակություն 

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Թումանյանում, Թալինում, Աշոցքում, Հրազդանում, Դիլիջանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Վարդենյաց լեռնանցքում փետրվարի 11-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:

 

Մարալիկ-Լանջին ճանապարհահատվածում և Տավուշի տարածաշրջանում խիտ մառախուղ է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից