Գլխավոր Տնտեսություն 

Երբ մարդ քաղաքական որբ է դառնում, ժամանակի ընթացքում դառնում է բիճ. Վարդան Այվազյան

analitik.am

Այսօր՝ հունիսի 14-ին, խորհրդարանում, հարկային նոր օրենսգրքի քննարկամն ժամանակ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն անդրադառնալով այն նկատառումներին, թե ժամկետը շատ քիչ է նման օրենսգիրք քննարկելու համար, ասաց, որ ներկայացված օրենսգիրքը քննարկվում է արդեն 7 տարի և միայն 5-6 անգամ հայեցակարգեր են ներկայացվել. «Լինելու է 25 քննարկում և ես բոլորին առաջարկում եմ մասնակցել դրանց»:

Այվազյաին խոսքերով, խորհրդարանում կան մարդիկ, ովքեր որևէ քննարկման չեն մասնակցում, սակայն  իմանալով,որ իրենց հեռուստացույցով ցույց են տալիս, միանգամից թռնում են ու սկսում իրենց թափ տալ. «Քանի որ անդեմ հարցադրում եղավ, անդեմ էլ պատասխանեմ ոմանց: Երբ մարդ քաղաքական որբ է դառում, ժամանակի ընթացքում դառնում բիճ և պապա է ման գալիս: Հատկապես, երբ ինքը ջերմոցի վարունգ է լինում, բնական է պետք է ցույց տա, որ ինքը մեկումեջ ընդդիմադիր կեցվածք ունի: Շատ հեշտ է համարձակ լինելը, երբ թույլատրված է, թույլատվությունը հանում ես տակը բան չի մնում»:

Իր խոսքի վերջում հանրապետական պատգամավորը կոչ արեց բոլորին առաջինից երկրորդ ռեժիմն ընկած ժամանակահատվածում ակտիվ լինել՝ հավելելով, որ ինքը պատրաստ է մինչև վերջ աշխատելու, ցանկացած մտահոգություն հաշվի առնել:

Նույն շարքից