Գլխավոր Քաղաքականություն 

Էրդողանը նամակ է գրել Պուտինին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ուշացումով շնորհավորելով Ռուսաստանի Օրվա կապակցությամբ և ցանկություն հայտնելով Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները կրկին տեսնել «արժանի մակարդակի» վրա:

«Հարգարժան պարոն Նախագահ: Ամբողջ թուրք ժողովրդի անունից շնորհավորում եմ բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Օրվա կապակցությամբ, ինչպես նաև ցանկություն եմ հայտնում  ռուս-թուրքական հարաբերությունները մոտ ապագայում տեսնել «արժանի մակարդակի» վրա»,-ասված է նամակում:

Իր հերթին ՌԴ վարչապետին նույնաբովանդակ նամակ է գրել Թուրքիայի վարչապետը՝ բարգավաճում և բարեկեցություն ցանկանալով ռուսաստանցիներին:

Նույն շարքից