Այսօր՝ հունիսի 14-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ նախարարների հանդիպման ժամանակ որոշում է կայացվելու Ռումինիայում բազմազգ զորամիավորում տեղակայելու մասին: Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգը նշել է, որ ռումինական իշխանություններն առաջարկել են շտաբ-բնակարան տրամադրել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործունեությունը կազմակերպելու համար:
Այսօր հայտնի դարձավ նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն 2017 թվականին կարող է 4 գումարտակ տեղակայել Արևելյան Եվրոպայի երկրներում: