Հասարակություն Միջազգային 

Դոնեցկի աշխարհազորայինները ջախջախել են ուկրաինական «Ազով» զորաջոկատին

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, նախօրեին սրվել էր իրավիճակը ռազմաճակատի հարավում՝ Մարիուպոլի մատույցներում: Ոկրաինական զորքերը հարձակում էին ձեռնարկել քաղաքի արեւելյան անրվարձաններում տեղակայված աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ:

Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, հարձակումը գլխավորել է անձամբ Ալեքսանդր Տուրչինովը:

 

Հարձակումն իրականացրել էին հիմնականում ազգայնական ու  «Ազով» գումարտակի զինծառայողները, նպատակ ունենալով Դեբալցեւոյի պարտությունից հետո ռեւանշի հասնել:

 

Ամենաարյունահեղ մարտերն ընթացել են Շիրոկինո ու Սախանկա բնակավայրերի շրջանում, ինչի արդյունքում ուկրաինական ուժայինների հարձակումը կասեցվել է: Մարտերի ընթացքում նրանք կորցրել են 11 զրահատեխնկա ու ավելի քան 50 զինծառայող սպանվել ու վիրավորվել են: Աշխարհազորայիններին հաջողվել է կասեցնել գրոհը:

 

 

Նույն շարքից