Գլխավոր Տնտեսություն 

Փաստաթուղթը կարող է փորձանք դառնալ Հայաստանի տնտեսության համար. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում այսօր պետք է քվեարկության դրվի ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը, որի քննարկումները ավարտվեցին երեկ: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նույնիսկ իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ոչ բոլոր ներկայացուցիչներն են այդ փաստաթղթին կողմ: Նկատենք, որ այդ փաստաթուղթն ինքնին, մեղմ ասած, փորձանք կարող է դառնալ Հայաստանի տնտեսության համար: Այն նախատեսում է հարկերի բարձրացում, հարկային վարչարարության դժվարացում և տնտեսվարողներին տույժերի ենթարկելու համակարգի ընդլայնում: Այսինքն՝ եթե այս օրենսգիրքը ընդունվի և ուժի մեջ մտնի, ապա այն լրջագույն վնաս կարող է պատճառել Հայաստանի՝ առանց այդ էլ ճգնաժամի մեջ գտնվող տնտեսությանը: Ուստի այս տեսանկյունից այսօրվա քննարկումը առավել քան կարևոր է:

Արդյոք ՀՀ իշխանությունները կարճաժամկետ հեռանկարում բյուջեի մուտքերը ավելացնելու այնքան խիստ պահանջ ունեն, որ պատրաստ են ողջ տնտեսությունը դրա համար զոհել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից