«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 14-ի գիշերը տեսել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ Աթենքի չվերթի օդանավում: Փորձեցինք Քոչարյանի ուղևորության մասին մանրամասներ իմանալ նրա գրասենյակի ղեկավարից՝ Վիկտոր Սողոմոնյանից: Նա փոխանցեց, որ Քոչարյանը տիկնոջ հետ գիշերը մեկնել է Աթենք: Գործնական, թե հանգստի նպատակներով՝ չմանրամասնեց, փոխանցեց՝ «մասնավոր» այցով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում