Հայաստան Հասարակություն 

ՀՀ արդարադատության նախարարը ընդունել է ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Վուդվորդ Ֆրայսին

 

ԱՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, Վուդվորդ Քլարկ Փրայսը կարեւորել է մեր հանրապետության հետ իրավական ոլորտի համագործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին կառուցողական համագործակցության համար՝ եւս մեկ անգամ հավաստելով նախարարության հետ փոխգործակցության պատրաստակամությունը:

ՀՀ արդարադատության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության հետ համագործակցության մակարդակը՝ շեշտելով դատաիրավական բարեփոխումների ոլորտում շարունակական համագործակցության կարեւորությանը:

Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել քրեակատարողական համակարգի արդիականացմանը, Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացմանը, դատավորների վերապատրաստմանը, օրենսդրական հմտությունների բարելավմանն առնչվող հարցերում համագործակցության ուղիներին:

Կողմերն անդրադարձել են նաեւ երկու երկրների իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության հնարավորությունների հետագա ընդլայնմանը: Երկուստեք արձանագրվել է վերջին տարիներին իրավական ոլորտին առնչվող հայ-ամերիկյան ջանքերի դրական արդյունքները:

Նույն շարքից