Գլխավոր Քաղաքականություն 

Նախկին ԲՀԿ-ականը «դաբրո» է ստացել ու հոգով-սրտով կդառնա ՀՀԿ–ական. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքած պատգամավոր Մուշեղ Պետոյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ շարքերը, գուցե չդառնա կուսակցական, սակայն հոգով-սրտով կլինի ՀՀԿ–ական: Արթիկցի Պետոյանը, որոշ տեղեկություններով, իշխանությունից «դաբրո» է ստացել՝ Արթիկի 2017-ի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու։ Պատգամավորը մեր լրագրողին ասել է, թե դեռ նման որոշում չի կայացրել, սակայն չի էլ բացառել։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը որոշել է առանց քաղաքական տանիքի մնացածներին չնեղացնել, ամեն մեկին «գործի դնել»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից