Քաղաքական 

Գյուղապետն արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան. Նոր առաջադրված թեկնածուներն էլ հարս ու տեգր են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի Օթևան գյուղում տեղի ունեցածը թերևս խորհրդանշական է Հայաստանի ներկա վիճակի համար։ Մինչև վերջերս այս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Բրո Ֆատոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի։ Արդյունքում հուլիսի 3-ին այս համայնքում, որը շատ փոքր թվով բնակիչներ ունի, պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Թերթը պարզեց, որ ընդամենը տասնութ ընտրող ունեցող այս համայնքում գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներն էլ հարս ու տեգր են։ Մասնավորապես գյուղապետի թեկնածու են առաջադրվել Ջամալ Սալմոյանը և Գոհար Սայադյանը։ Վերջինս Ջամալ Սալմոյանի եղբոր կինն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից