«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պետական համակարգում է 26 տարի, կարիերան սկսել է 1990-ին՝ որպես ԳԽ պատգամավոր, ապա քիչ-քիչ նվաճել իրավական համակարգի օլիմպոսը: Նրա շրջապատի մարդիկ պատմում են, սակայն, թե Աղվան Գառնիկիչի մոտ վերջին շրջանում հոգնածություն են նկատում պետական աշխատանքի նկատմամբ, ինչն սպառնում է վերածվել քրոնիկ հոգնածության:
«Չկա նախկին էնտուզիազմը»,-ասում են նրա շրջապատի մարդիկ՝ պնդելով, թե Գառնիկիչը փոխարենը մեծ էնտուզիազմ է ցուցաբերում ծաղիկ աճեցնելու, լուսանկարչության, գեղանկարչության, զանազան հայրենասիրական միջոցառումներին մասնակցելու, երգել-պարելու նկատմամբ. դրանք նրա հոբբիներն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում