Գլխավոր Քաղաքականություն 

Արտահերթ ընտրություններ են նշանակվել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքներում հուլիսի 10-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են նշանակվել: Հիշեցնենք նշված համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը զոհվեցին Մարտակերտի ճանապարհին հակառակորդի անօդաչու թոչող սարքի միջոցով ավտոբուսի ռմբակոծության հետևանքով։ 43 և 60– ամյա գյուղապետերը Սիսիանի ջոկատի կազմում Արցախ էին մեկնում ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին սատարելու համար։

Վաղվանից մինչև հունիսի 19-ը թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամանակահատվածն Է։ Թեկնածուները ակտիվության ցուցաբերում են հատկապես Ախլաթյանում։ Մեր տեղեկություններով, այս գյուղում առաջադրվելու մտադրություն ունեն 3 անձինք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից