Հասարակություն Միջազգային 

Նարիշկին. Ռուսաստանին չեն կարող մեկուսացնել

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի երբեք ինքնամեկուսացման չի գնալու ու միաժամանակ արեւմուտքին թույլ չի տալու մեկուսացնել իրեն:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, նշելով որ Արեւմտյան երկրների ղեկավարնության գործողությունների արդյունքում, որոնք ժամանակին ազատ շուկայական հարաբերությունների ջատագովն էին, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով երկրի ու ողջ համաշխարհային տնտեսական համակարգում ստեղծել են սուբյեկտիվ ու օբյեկտիվ դժվարություններ:

Նարիշկինը ընդգծել է, որ Ռուսաստանը ինքնամեկուսացման չի գնալու ու չի հրաժարվելու համաշխարհային տնտեսական համակարգում իր ուրույն տեղը ունենալու ցանկությունից:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոհերնին հայտնել էր ռուսաստանյան 19 ֆիզիկական ու 9 իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ իրականացնելու որոշման մասին:

 

Միաժամանկ, լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Մյունխենյան բանակցությունները ընդգծել են ԵՄ-ի ու  ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները: Մասնավորապես ԵՄ-ը պնդում է Ռուսաստանի դեմ շարունակել տնտեսական ճնշման լծակներն, իսկ ԱՄՆ կողմնակից է Ուկրաինային թռիչքային սարքավորումներ տրամադրելու տարբերակին:

 

 

 

 

Նույն շարքից