Գլխավոր Տնտեսություն 

Հարկային նոր օրենսգիրքն անցկացրեցին առաջին ընթերցմամբ

analitik.am

Այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ պատգամավորները ձայների 68 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցկացրեցին հարկային նոր օրենսգրքի նախագիծը:

Նշենք, որ այս հարկային օրենսգիրքը, պատգամավորների (նույնիսկ որոշ իշխանական)  մի մասի պնդմամբ իսկական գլխացավանք է դառնալու Հայաստանի տնտեսվարողների և ողջ բնակչության համար:

Բանն այն է, որ իշխանությունների ձեռնարկած փոփոխությունների արդյունքում թանկանալու են բենզինը, դիզվառելիքը, օղին և այլն, ինչն իր ետևից բերելու է նաև այլ թանկացումներ:

Ինչ վերաբերում է օրենսգրքին կողմ արտահայտվողներին, ապա նրանք առաջարկում են առաջին ընթերցմամբ այն անցկացնել և մինչև երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածն օգտագործել բոլոր առաջարկությունները բարձրաձայնելու և վերանայումներ անելու համար:

Նույն շարքից