Գլխավոր Հասարակություն 

Բանակում ողնաշարի վիրավորում ստացած զինվորի աթոռը ծակում էին, տղային դնում վրան ու տեղափոխում դրսի փայտե զուգարան. «Առավոտ»

analitik.am

«Առավոտ» թերթը գրում է. «Բանակում ծանր վիրավորումներ ստացած և հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորները մինչ ապրիլյան պատերազմը, կարելի է ասել, անտեսված էին։ Քառօրյա պատերազմը սթափեցրեց հասարակությանը, և մարդիկ ավելի շատ ու սրտացավորեն սկսեցին հետաքրքրվել զինվորների թե՛ ընտանիքի սոցիալական վիճակի, թե՛ առողջության և թե՛ նրանց բանակային կենցաղի մասին։

 Մինչդեռ մենք ունենք բանակում հաշմանդամություն ձեռք բերած զինվորներ կամ արդեն նախկին զինվորներ, որոնք բոլոր առումներով անտեսված  են։

 «Աջակցության վիրավոր զինվորներին և զոհվածների ընտանիքներին» նախաձեռնության անդամ Հայկուհի Մինասյանն ասում է՝ շատ կան ընտանիքներ, որոնց զավակները բանակում էն հաշմանդամություն ձեռք բերել, և նրանք Պետական հոգածության տակ պետք է լինեն՝ անվճար դեղորայք ու այլ աջակցություն ստանան, սակայն չտիրապետելով իրենց իրավունքներին՝ զրկվում էն  այդ ամենից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից