Գլխավոր Սպորտ 

Մխիթարյանի հետ բանակցություններն արդյունք չեն տվել. Նա ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

analitik.am

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկիեն հաստատել է այն լուրերը, որ Հենրիխ Մխիթարյանի հետ 4 ամիս տևած բանակցությունները արդյունք չեն տվել և հայազգի կիսապաշտպանը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականի ամռանը կհեռանա ակումբից:

Իր հերթին Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Հենրիխը ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն  դեռ չի կարող օգտագործել այդ բացառիկ հնարավորությունը, քանիի որ դորտմունդյան գրանդի ղեկավարությունը մերժել է անգլիացիներին և ցանկանում է Մխիթարյանին բաց թողնել միայն 2017-ին, երբ վերջինս ազատ գործակալի կարգավիճակ կունենա:

Նշենք, որ Մխիթարյան համար 24 միլիոն եվրո առաջարկող «Մանչեսթեր Յունայթեդից» բացի Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Արսենալը»:

Նույն շարքից