Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, նավթի հանույթի ծավալներով Ռուսաստանը զիջում է ԱՄՆ-ին: Այդ մասին հայտնել են Միջազգային Էներգետիկական ծառայությունից, նշելով, որ առաջիկա տարիներին տարբերությունը գնալով աճելու է:
Նախորդ տարվա տվյալներով ԱՄՆ-ը դարձել է նավթի հանույթի առաջատարը՝ օրեկան արդյունահանելով շուրջ 11,81 միլիոն բարել նավթ: Ռուսաստանի ցուցանիշը կազմում է օրեկան 10,93 միլիոն: Երրորդ տեղում է Սաուդյան Արաբիան, սակայն վերջինս առաջին հորիզոնականում է գտնվում կապույտ վառելիքի հանույթով: Նրան բաժին է ընկնում համաշխարհային գազի արդյունահանման շուրջ 15 տոկոսը: Փորձագետների կարծիքով մինչեւ 2020թ.-ը ԱՄՆ-ի նավթի հանույթը գնալով կաճի:
Արեւմուտքի կողմից կիրռվող տնտեսական պատժամիջոցներն, նավթի գների անկումն ու ռուբլու արժազրկումն բացասական անրադարձ են թողնում Ռուսաստանի էներգետիկ համակարգում, ինչի հետեւանքով մինչեւ 2020թ-ը երկրում նավթի հանույթը կկրճատվի մինչեւ 560 հազար բարելով: