Հասարակություն Տնտեսություն 

Պատերազմը Դոնբասում առաջացրել է էկոլոգիական աղետ

 

Ինչպես տեղեկացնում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ռազմական գործողությունների հետեւանքով կործանվում են ոչ միայն մարդկային կյանքեր, այլ նաեւ՝ Դոնբասի բնությունը:

 

Ռմբակոծություններից բռնկված հրդեհների հետեւանքով այրվել  է Դոնբասի անտառների 17 տոկոսը, ինչպես նաեւ Դոնեցկի ազգային արգելավայի մեծ մասը:

Տուժել են «Զուեւյան» ու «Սուրբ լեռներ» ազգային արգելավայրերը:

Սակայն, միայն հրդեհները չեն դարձել էկոլոգիական աղետի պատճառ: Ռազմական գործողությունների ժամանակ ուկրաինացի զոհված զինծառայողները թաղվել են շրջակա աղուտային հողերում, ինչի հետեւանքով սրվել է ջրային պաշարների դիակային թունավորման վտանգի հավանականությունը:

 

Բացի այդ ռազմական պաշտպանական նպատակների համար անխղճորեն հատվել են անտառները, շրասույզ արվել հանքահորերը, ինչի հետեւանքով առաջացել են թունավոր ճահիճներ:

Արգելավայրերի բնականոն աշխատանքների վերսկսմանը խոչընդոտում են մի շարք դժվարություններ՝ արխիվների, քարտեզների ու փաստաթղթերի կորուստը, ինչպես նաեւ՝ բարձրորակ մասնագետների պակասը:

 

 

 

Նույն շարքից