Գլխավոր Հասարակություն 

Ոմանք սիրում են պորտից ներքև գործողություններ անել. Վարդան Այվազյանը՝ Էնֆիաջյանի և իր բանավեճի մասին

analitik.am

Այսօր՝ հունիսի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, խոսելով իր և ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի միջև անդեմ բանավեճի մասին, ասաց՝ եթե վերջինս մեծ քթի մասին խոսելիս իրեն է նկատի ունեցել, ուրեմ ինքն էլ Էնֆիաջյանին է նկատի ունեցել, երբ խոսել է քաղաքականապես որբ, բիճ և ջերմոցի վարունգ լինելու մասին. «Կյանքում ընդունված է, որ բարոյական օրենքներից խոսում են դրանցից զուրկ մարդիկ»:

Այվազյանը նշեց, որ չի ուզում անդրադառնալ բանավեճին և այսուհետ չի էլ անդրադառնալու. «Ոմանց համար հետաքրքիր է պորտից ներքև գործողություններ անել: Ես ինչ անեմ»:

Ինչ վերաբերում է դրան, որ ինքը մտապես հայտնվում է սկանդալների կենտրոնում, Այվազյանն ասաց, որ արդեն մոտավորապես 20 տարի է ԱԺ-ում է, այդ ընթացքում որևէ մեկին չի վիրավորել, նման ցանկություն էլ չի ունեցել. «Տեսակետերի խնդիր գոյություն ունի: Ես իմ տեսակետն արտահայտելու ժամանակ հարված ստանալու դեպքում հարվածում եմ: Ես ուղղակի պատասխանում եմ»:

Նույն շարքից