Գլխավոր Քաղաքականություն 

Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի և պաշտպանության նախարարի տեղակալի հետ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի հետ:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նույն շարքից