Գլխավոր Ռազմական 

Շոյգուն աջակցել է հայ զինվորականներին Ռուսաստանում ուսանելու հնարավորություն տալու առաջարկին

analitik.am

Այս տարի ավելի քան 200 հայ զինվորական կսկսի ուսանել ռուսական ռազմական հաստատություններում: Այս մասին ՀՀ ԶՈւ նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ ԶՈւ նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մեր համագործակցության տեմպը և հագեցվածությունը գոհացնում է մեզ: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով: Առանձին կարող եմ նշել կրթության ուղղությունը: Հայաստանից արդեն մեծ քանակությամբ զինվորականներ են ուսանում մեր ուսումնական հաստատություններում»,-ասել է Շոյգուն:

Շաայգուն հավելել է, որ  Մոսկվան դեմ չէ այս տարի ևս բավարարել հայկական կողմի առաջարկը և ուսումնական հաստատություններում ընդունել ավելի քան 200 զինվորական:

Նույն շարքից