Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը կհայտնվի գեյերի համար հայտնի բրիտանական ամսագիր Attitude-ի հաջորդ համարում: Այս մասին հայտնում են բրիտնական ԶԼՄ-ները:
Այս մասին արքայազնը հայտնել է ՄիացյալԹագավորությունում ԱՄՆ դեսպանատուն կատարած այցի ժամանակ: Դեսպանատանն Ուիլյամն իր ցավակցություններն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ կապված Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Նշենք, որ ավելի վաղ վերոնշյալ ամսագրում հայտնվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Դևիդ Բեքհեմը, Բրեդ Փիթը, Ջորջ Քլունին և այլն: