Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպելու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ: Հանդիպման ընթացքում խոսվելու է ռուս-ֆրանսիական հարաբերությունների և Սիրիայի մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենալու այսօր երեկոյան ոչ պաաշտոնական ընթրիքի շրջանակներում:
Զրույցը կրելու է ոչ պաշտոնական բնույթ, կարող է շոշափվել ցանկացած թեմա՝ ռուս-ֆրանսիական հարաբերություններից մինչև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հավելել է Պուտինի օգնականը: