Քաղաքական Միջազգային 

Վրաստանի վարչապետը Մերկելի հետ կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հունիսի 15-16-ին պաշտոնական այցով կլինի Գերմանիայում: Այցի շրջանակներում նա հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ այցի ժամանակ քննարկումներ են լինելու, որոնք կվերաբերեն ռուս-գերմանական երկկողմ հարաբերություններին, Վրաստան-Եվրամիություն համագործակցությանը և տարածաշրջանում տիրող իրավիճակին: Հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս:

Մերկելից բացի Կվիրիկաշվիլին  հանդիպելու է նաև Բունդեսթագի նախագահի, Գերմանիայի ԱԳՆ նախարարի, ԿԳՆ նախարար և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նույն շարքից