Հայաստան Հասարակություն 

Կառավարության խորհրդակցությունում քննարկվել են կենսաթոշակային ու հարկային օրենսդրությանը վերաբերվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կենսաթոշակային համակարգի և հարկային օրենսդրության բարեփոխումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

 Խորհրդակցությանը մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են կատարվող աշխատանքների ընթացքն ու առաջիկայում նախատեսվող քայլերը: Տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն: Ներկայացվել են կենսաթոշակային և հարկային ոլորտների հետագա զարգացմանն առնչվող տարբեր առաջարկություններ: 

Նույն շարքից