Կան լուրջ սպասելիքներ, որ ռուս-թուրքական հարաբերությունները կլավանան, ինչը դրական ազդեցություն կուեննա թուրքական տնտեսության և զբոսաշրջության վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Ջեմիլ Էրթեմը:
Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները խիստ վատացան այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը ոչնչացրեց ռուսական ինքնաթիռը: Այժմ ռուսական կողմը ներողություն է պահանջում և վնասի փոխհատուցում, սակայն թուրքական կողմը պնդում է, որ ուղղակի պաշտպանել է իր օդային տարածքը: