Ռուսաստանի Դաշնության նաագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիայի նախագահի՝ ռուսաստանցի գործընկերոջն ուղարկած շնորհավորական նամակը պրոտոկոլային բնույթ է կրում և պատասխան չի պահանջում: Պեսկովը նշել է, որ, ցավոք, նամակում միայն շնորհավորանք է եղել, իսկ այլ բանի մասին խոսք չկա:
Այլ բան ասելով Պեսկովը նկատի ունեցել կոնկրետ քայլեր ռուս-թուրքական հարաբերությունները բարելավելու համար: Նա նշել է, որ ռուսական կողմը դեմ չէ դրան, սակայն որևէ առաջընթաց այդ հարցում չի լինելու, եթե թուրքական կողմը չկատարի այն պայմանները, որոնք առաջ է քաշել Պուտինը՝ ներողություն և վնասի փոխհատուցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանը նամակ է ուղարկել Պուտինին՝ շնորհավորելով վերջինիս Ռուսաստանի Օրվա առթիվ և ցանկություն հայտնելով ռուս-թուրքական հարաբերությունները տեսնել «արժանի մակարդակի» վրա: